«Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը»․ Եվրախորհրդարանի պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

«Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

2021-06-17 17:05 , Политика, 1407

«Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

«Դադարեցրեք հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունը, որոնք գերության մեջ են պահվում Ադրբեջանի կողմից»,-այդ մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Լուկաս Ֆուրլասը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությանը։

ԵԽ պատգամավորը նաև կոչ է արել Եվրամիությանը, Եվրոպական հանձնաժողովին էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատման գործում։

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Բաքուն մեղադրում է ահաբեկչության և դիվերսիոն գործողություններ կատարելու մեջ։

Օրերս հրապարակվեց «դիվերսանտներ» ներկայացվող ու քրեական հետապնդման ենթարկված 26 հայ ռազմագերիների անունները, որոնք գերեվարվել են 2020-ի 44-օրյա պատերազմի դադարեցման մասին Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Հունիսի 14-ին Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վճռով 20 տարվա ազատազրկման դատապարտվեց հրադադարից հետո Բերձոր-Շուշի ճանապարհահատվածից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 25-ին անդրադառնալով, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստին՝ հայտարարել է, որ, չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Лента

Рекомендуем посмотреть