«Մենք ձայներ չենք ուզում, մենք ձեզ բացատրում, ասում ենք, որ մեզ այդ ձայները պետք են, որպեսզի շարժվենք դեպի ապագա։ Այն թերմացքը, որ մնացել է ռոբերտասերժական ռեժիմից, որոնց կնքահայրը ՀՀ ճգնաժամի կազմակերպիչ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ վհատության, աղքատության, պարտվողականության մունետիկը, այս թեմացքը խանգարելու է մեզ ընտրություններին»,-այդ մասին այսօր Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ ասաց «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության» կարգախոսով առաջնորդվող «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ներկայացուցիչ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։
Նշենք՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը հանդես է գալիս 18-րդ համարի ներքո։
Դաշինքի՝ Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի մանրամասները՝ տեսանյութում։