Հրդեհ` Իջեւանի գինու, կոնյակի գործարանում - RadioVan.fm

Онлайн

Հրդեհ` Իջեւանի գինու, կոնյակի գործարանում

2017-03-23 10:30 , Общество, 915

Հրդեհ` Իջեւանի գինու, կոնյակի գործարանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 16.04-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:

Գործարանի աշխատակիցները «Ա1+»-ի թղթակցին պատմել են, որ մինչեւ հրդեհի բռնկվելը, հնչել է երեք պայթյուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել են սպիրտի տարաները:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։

Лента

Рекомендуем посмотреть