Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
Դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ հունիսի 14-ին, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որում իր աջակցությունն էր հայտնել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։