«Էրդողանը առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը»․ իրանագետը՝ Էրդողանի՝ հայոց բերդաքաղաք այցի մասին - RadioVan.fm

Онлайн

«Էրդողանը առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը»․ իրանագետը՝ Էրդողանի՝ հայոց բերդաքաղաք այցի մասին

2021-06-15 15:05 , Политика, 1513

«Էրդողանը առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը»․ իրանագետը՝ Էրդողանի՝ հայոց բերդաքաղաք այցի մասին

«Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում»,-այդ մասին գրում է իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ քարոզչական իմաստով սա մարտահրավեր է՝ ուղղված ոչ միայն մեզ, այլ նաև Ռուսաստանին և Իրանին։

«Շատ հստակ և հանդուգն մի ուղերձ առ այն, որ Արցախի սիրտն իբրև թե այլևս թուրքի ոտքի կոխան է, իսկ Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը պետք է հաշտվեն այս մղձավանջային մտքի հետ։

Այսու, Շուշիի հայկական վերանվաճումը և ապաթուրքականացումը ոչ միայն մեր կողմից, այլ նաև մեր դաշնակիցների և բարեկամների հետ ամենասերտ գործակցությամբ առնվազն հասարակական մակարդակում պետք է ձևակերպվի՝ որպես միասնականպատվի խնդիր, քանզի մեր տարածաշրջանում օսմանյան ծավալապաշտության դեմ պայքարում դարեր շարունակ հեղվել է հենց հայկական, ռուսական և իրանական արյուն»,-եզրափակել է գրառումն իրանագետը։

Նշենք՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն։

Ինչպես բնորոշել է trend-ի խմբագիրը՝ «Շուշիում կարևոր փաստաթղթի ստորագրումը կազդարարի նոր պատմության սկիզբը, որն այսօր գրում են Ադրբեջանը և Թուրքիան»։

Лента

Рекомендуем посмотреть