Բաքուն 20 տարվա ազատազրկման դատապարտեց հրադադարից հետո գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին - RadioVan.fm

Онлайн

Բաքուն 20 տարվա ազատազրկման դատապարտեց հրադադարից հետո գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին

2021-06-14 14:15 , Право, 1780

Բաքուն 20 տարվա ազատազրկման դատապարտեց հրադադարից հետո գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին

«2500 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց» Ադրբեջանի դեմ կռվելու, ահաբեկչություն կատարելու և էլի մի քանիմեղադրանքներով Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վճիռն ընթերցվել է այսօր՝ Բաքվի Յասամալի շրջանային դատարանում։

Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին, որը 2015-ին Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, 2019-ին տեղափոխվել ապրելու Երևանում, այնուհետև՝ Շուշիում, ադրբեջանցիները լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ գերեվարել էին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ վերջիններս գնացել էին Շուշիից իրենց իրերը բերելու։

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվել էր միայն «ինքնախոստովանական» ցուցմունքների հիման վրա, իսկ Մարալ Նաջարյանը շուրջ 4-ամսյա գերությունից ազատ արձակվեց այս տարվա մարտին՝ Լիբանանի կառավարության, Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Лента

Рекомендуем посмотреть