ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) այսօր տարածած հայտարարությամբ հայտնում է, որ երեկ՝ հունիսի 12-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:
«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,-մանրամասնում են պաշտպանական գերատեսչությունից: