Բաքուն հայտարարում է՝ 15 գերիներին տվել է Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց - RadioVan.fm

Онлайн

Բաքուն հայտարարում է՝ 15 գերիներին տվել է Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

2021-06-12 22:02 , Политика, 1439

Բաքուն հայտարարում է՝ 15 գերիներին տվել է Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

«Ձեռք բերված համաձայնությամբ՝ 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամի (Ակնա-խմբ.) շրջանում 97 հազար հակատանկային և հակահրթիռային ականների տեղակայումը ֆիքսող քարտեզներ: Փոխանակումն իրականացվել է վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցչի մասնակցությամբ»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):

Պաշտոնական Բաքուն շեշտել է՝ գնահատում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այդ մարդասիրական ձեռնարկին աջակցելությունը, միաժամանակ ընդգծվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ԵԱՀԿ շվեդ նախագահության դերը:

«Քարտեզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր և կարագացնի Աղդամը վերակառուցելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստան են վերադարձել 15 հայ գերիներ: Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ այդ գործում ցուցաբերած աջակցության համար։

Лента

Рекомендуем посмотреть