Հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվելիք 26 հայ ռազմագերիների անունները - RadioVan.fm

Онлайн

Հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվելիք 26 հայ ռազմագերիների անունները

2021-06-11 13:42 , Право, 1420

Հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվելիք 26 հայ ռազմագերիների անունները

Ադրբեջանում «դիվերսանտներ» ներկայացվող 26 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված քրեական գործերն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի տելեգրամի էջը հրապարակել է «դիվերսանտներ» ներկայացվող ու քրեական հետապնդման ենթարկված հայ ռազմագերիների անունները։

Նրանք են՝

1. Եղիշ Աստանյան

2. Կարեն Արամյան

3. Տիգրան Ավագյան

4. Հովսեփ Գևորգյան

5. Հովսեփ Մանուկյան

6. Գևորգ Մարտիրոսյան

7. Ռոբերտ Գևորգյան

8. Վաղարշակ Ավետիսյան

9. Վոլոդյա Հակոբյան

10. Անդրանիկ Սուքիասյան

11. Անդրանիկ Մանուկյան

12. Գրիգոր Սաղաթերյան

13. Էդուարդ Գիրագուսյան

14. Ռաֆիկ Կարապետյան

15. Գուրգեն Ղոլյան

16. Հրայր Թադևոսյան

17. Վաղարշակ Մալոյան

18. Սասուն Եղիազարյան

19. Արսեն Վարդանյան

20. Վահագն Բեհրեկյան

21. Սեդրակ Սողոմոնյան

22. Արման Դիլանյան

23. Մանուկ Մարտոյան

24. Վելս Անբարդանյան

25. Անդրանիկ Միքայելյան

26. Ֆելիքս Գրիգորյան։

Նշենք՝ նշյալ անձինք գերեվարվել են արցախյան երկրորդ պատերազմի ավարտից՝ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո՝ Խծաբերդում 2020-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պնդմամբ՝ գերեվարված հայ զինվորականները նոյեմբերի 26-27-ը «անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը՝ դիրքավորվելով Հադրութ ավանի հյուսիս-արևմտյան հատվածում»։

Ըստ այդմ՝ նրանք մեղադրվում են «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Ընդգծենք՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակումը նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի շրջանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014-ին Արցախ ներթափանցած ու անչափահաս երեխայի սպանած Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։ Մինչդեռ, պատերազմի ավարտից հետո մինչ օրս Բաքվի բանտերից Հայաստան է վերադարձվել 72 հայ այն դեպքում, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է եռակողմ հայտարարության համաձայն, իսկ ներկայում պահվող հայ գերիները, ըստ ձևակերպման՝«ահաբեկիչ» ու «հանցագործներ» են:

Лента

Рекомендуем посмотреть