«Ելա՞կ, թե զրահաբաճկոն»․ կառավարության շենքի դիմաց ելակ, անդրավարտիք, կոնֆետ նետած երիտասարդ դաշնակցականները բերման ենթարկվեցին - RadioVan.fm

Онлайн

«Ելա՞կ, թե զրահաբաճկոն»․ կառավարության շենքի դիմաց ելակ, անդրավարտիք, կոնֆետ նետած երիտասարդ դաշնակցականները բերման ենթարկվեցին

2021-06-10 17:02 , Политика, 1111

«Ելա՞կ, թե զրահաբաճկոն»․ կառավարության շենքի դիմաց ելակ, անդրավարտիք, կոնֆետ նետած երիտասարդ դաշնակցականները բերման ենթարկվեցին

«Ելա՞կ, թե զրահաբաճկոն», «Ելա՞կ, թե սաղավարտ», «Հողատուն հողաշեն չի կարա լինի», «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ»․ այսօր այս և այլ գրություններով պաստառներով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության (ՀՅԴ ՀԵՄ) անդամներն ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև՝ ներկայացնելով փաստեր, որոնց հղում անելով, ըստ նրանց, կարելի է եզրակացնել, որ գործող իշխանությունների գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։

«Մեզ բացարձակ չի հետաքրքրում՝ դա դիտավորյա՞լ դավաճանություն էր, թե՞ ուղղակի այդ քայլերը բերեցին դավաճանական ելքի, որովհետև նա ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը և պարտավոր է այնպես անել, որ այդ բոլոր քայլերը բխեն մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերից, սակայն ճիշտ հակառակն է եղել: Հիմա էլ գիտակցված՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է այդ ուղղությամբ»,-հայտարարեց մասնակիցներից մեկը։

Երիտասարդներն առաձնացրեցին Փաշինյանի դավաճանական քայլերի մասին վկայող մի քանի կետ.

«Նախքան պատերազմը նա ոչնչացրել է Հայաստանիհարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ,բանակցություններում իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր,ինչի հետևանքով պատերազմական գործողությունների ընթացքումՀայաստանը մնացել է միայնակ, զրկվել միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից:

Բանակում իրական բարեփոխումների, անհրաժեշտ զենք և զինամթերք գնելու, դիրքերըկահավորելու փոխարեննա նախընտրել է ոչ անհրաժեշտ և կոսմետիկ փոփոխությունները, որոնք կարելի կլիներ օգտագործել որպես էժանագին քաղաքական գովազդ: Այսպես՝ սաղավարտներ, զրահաբաճկոններ գնելու փոխարեն բանակին մատակարարվել է ելակ, այն դեպքում, երբ սննդի խնդիր բանակում վաղուց չկար: Փոխանակ գնեին հակաօդային պաշտպանության զենքեր, որոնց գնումն արդեն նախատեսված էր, ներկա իշխանությունները գնել են ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, որոնք հնարավոր չի եղել օգտագործել ողջ պատերազմի ընթացքում, դրանք միայն սելֆիների համար են օգտագործվել:

Պատերազմի մեկնակի առաջին օրվանից հայտարարել է ռազմական դրության, որը օգտագործել էմիայն ընդդիմադիրների լռեցնելու համար, չի կազմակերպել զորահավաք և զորքերի համալրում, չի իրականացրել ռազմական դրությանից բխող մյուս միջոցառումները: Փաստացի՝ ստույգ մահվան են ուղարկվել 1000-ավոր հայորդիներ։

Պատերազմի ընթացքում խուսափել է թշնամուն զգալի կորուստներ պատճառելուց, չի օգտագործել հայկական բանակի զինանոցում եղածտեսակները»:

Բազմաթիվ այլ կետեր ընթերցելուց հետոհայտարարեցին.

«Մենք ասում ենք, որ Փաշինյանը դավաճան է, սա մեր քաղաքական գնահատականն է, հուսով ենք՝ հունիսի 20-ից հետո նաև կլինի իրավական գնահատականը»:

Ակցիայի մասնակիցները դիմեցին կառավարության մոտ հավաքված ոստիկաններին՝ ասելով, որ նրանք պաշտպանում են հողատու մարդու, ով չի պաշտպանում ՀՀ շահերը:

Երիտասարդներն, այնուհետ, ի նշան բանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած բարեփոխումների, ելակ, կոնֆետներ, անդրավարտիք նետեցին կառավարության շենքի դիմաց, ինչից հետո, տարածքն աղտոտելու համար, ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ակցիայի 10-յակ մասնակիցների։

«Ինքը հպարտանում է բանակում այդ փոփոխություններով: Դրանք բերել էինք և ասում էինք, որ եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վերցրու, կեր և հագիր ու մարտունակ դարձիր, որովհետև քեզ դա հիմա պետք է»,-ոստիկաննների ու ցուցարարների միջև քաշքշուկից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Лента

Рекомендуем посмотреть