Covid-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը․ առ այսօր ՀՀ է ներկրվել 219 460 դեղաչափ պատվաստանյութ - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը․ առ այսօր ՀՀ է ներկրվել 219 460 դեղաչափ պատվաստանյութ

2021-06-09 15:52 , Общество, 1385

Covid-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը․ առ այսօր ՀՀ է ներկրվել 219 460 դեղաչափ պատվաստանյութ

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ ապրիլի 13-ից մեկնարկած պատվաստումների գործընթացի արդյունքում պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի հունիսի 8-ի դրությամբ կատարվել է 50228 պատվաստում:

Հիշեցվում է, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նշենք, ըստ ԱՆ փոխանցած տվյալների, մինչ այս պահը Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ 219 460 դեղաչափ պատվաստանյութ, որից՝

-34%՝ 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37 200 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ ինտերվալով),

-20,5%՝ 45060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-Վի» (22 530 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր ինտերվալով),

-45,5%՝ 100 000 դեղաչափ չինական արտադրության «Կորոնավակ»՝ (50 000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր ինտերվալով)։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть