ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների:
Տարածած հայտարարությունում ասվում է, որ նպատակը 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելն է։
Կազմակերպչական բնույթի հարցերի համար առաջարկվում է զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով: