Երեկ սահմանին մոլորված հայ զինծառայողը վերադարձվել է․ Բաքուն ընդունել է՝ գերեվարված Քաթանյանը դիվերսանտ չէ - RadioVan.fm

Онлайн

Երեկ սահմանին մոլորված հայ զինծառայողը վերադարձվել է․ Բաքուն ընդունել է՝ գերեվարված Քաթանյանը դիվերսանտ չէ

2021-06-09 10:35 , Общество, 1046

Երեկ սահմանին մոլորված հայ զինծառայողը վերադարձվել է․ Բաքուն ընդունել է՝ գերեվարված Քաթանյանը դիվերսանտ չէ

Այսօր՝ հունիսի 9-ի վաղ առավոտյան, հայկական կողմին է վերադարձվել երեկ առավոտյան մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ նա գտնվում է Ստեփանակերտում։

Նշենք՝ երեկ զինծառայողի տեղանքում ապակողմնորոշվելու ու ադրբեջանական տարածքում հայտնվելու մասին տարածած լուրում պաշտոնական Երևանը ընդգծել էր, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։

Երեկ ուշ երեկոյան պաշտոնական Բաքուն ընդունեց, որ գերեվարված հայ զինծառայողը դիվերսանտ չէ, ինչը մինչ այդ պնդել էր տարածած հաղորդագրությամբ՝ նշելով, որ զինծառայողը դիվերսիոն խմբի անդամ է, որը հատել է Ադրբեջանի տարածքը՝ ականներ տեղադրելու նպատակով։

«Լրացուցիչ ստուգման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող Լաչինի (Բերձոր-խմբ) շրջանում ձերբակալված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարթանյանը չի մտել Ադրբեջանի տարածք սադրանք և դիվերսիա իրականացնելու նպատակով: Պաշտպանության նախարարությունում պարզվել է, որ նա մոլորվել է, ինչից հետո էլ հատել է Ադրբեջանի սահմանը»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ նշելով, թե անճշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ հայ զինծառայողն, իբր, «հարցաքննության ընթացքում իրեն կասկածելի է պահել և ոչ ճշգրիտ պատասխաններ տվել», ինչն էլ, ըստ ադրբեջանական կողմի, առիթ է տվել մտածելու, որ նա հայկական դիվերսիոն խմբի անդամ է։

Лента

Рекомендуем посмотреть