Տեղահանվածների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից․ Ա․ Հարությունյանը՝ Քաշաթաղի համայնքապետերին - RadioVan.fm

Онлайн

Տեղահանվածների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից․ Ա․ Հարությունյանը՝ Քաշաթաղի համայնքապետերին

2021-06-08 17:21 , Политика, 842

Տեղահանվածների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից․ Ա․ Հարությունյանը՝ Քաշաթաղի համայնքապետերին

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։

ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նա նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:

«Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից: Եւ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է ՀՀ-ում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին»,-ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть