Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ընդհանուր թիվը 1563 է - RadioVan.fm

Онлайн

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ընդհանուր թիվը 1563 է

2021-06-08 16:33 , Общество, 1173

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ընդհանուր թիվը 1563 է

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ավելի վաղ հայտնել էին, որ որոնումներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի շրջանում։

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

Лента

Рекомендуем посмотреть