Ադրբեջանի զինուժը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի զինուժը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ

2021-06-07 14:48 , Политика, 922

Ադրբեջանի զինուժը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ

Այսօր՝ հունիսի 7-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

«Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть