«Խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել». ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպաններ - RadioVan.fm

Онлайн

«Խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել». ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպաններ

2021-06-04 20:55 , Право, 1412

«Խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել». ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպաններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը համացանցի ադրբեջանական տիրույթից ներբեռնված տեսանյութեր են տարածել՝ խնդրելով դրանցում երևացող հայ զինվորներին և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել իրենց հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

Տեսանյութերը 44-օրյա պատերազմից են:

Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունըկհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:

Սիրանուշ Սահակյան + 374 94 907002

Արտակ Զեյնալյան+ 374 91 193526»:

Նշենք՝ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Բաքվի բանտերից Հայաստան է վերադարձվել 72 հայ այն դեպքում, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։

Պաշտոնական Բաքուն, սակայն, բազմիցս հայտարարել է, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է եռակողմ հայտարարության համաձայն, իսկ ներկայում պահվող հայ գերիները, ըստ ձևակերպման՝«ահաբեկիչ» և «դիվերսանտներ» են: Այդ երկրում արդեն սկսվել են 17 հայ ռազմագերիների դատավարությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր տարածած հայտարարությամբ բարձրաձայնել է՝ «Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը»:

Лента

Рекомендуем посмотреть