«Թաքցրած դիակի վերաբերյալ հարցը աբսուրդի ժանրից է: Զինվորների մարմինները մեզ մոտ բերվում են սպիտակ դիապարկերի մեջ դրված, որի վրա արտաքին մակերեսին թափանցիկ թաղանթով գոյություն ունիգրպանիկ, որի մեջ տվյալ դիակի համարն է, բոլորին տրվում է 3 թվից բաղկացած կոդ: Ծնողների հետ գենետիկ համադրումից հետո նոր պարզվում է տվյալ դիակի անունը:
Մենք որևէ դիակ, անգամ մեկ մասունք չունենք թաքցրած, բոլոր մասունքները կոդավորված, գենետիկական փորձաքննության կամ կրկնակի նմուշառման փուլում են, բոլորը մատենավարված են»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում վստահեցրեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց, իբր, թաքցվում է 2020-ի 44-օրյա պետրազմում զոհվածների դիերը, մասունքները։
Հիշեցնենք՝ մայիսի 31-ին զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, թե պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:
«Այսօր մատիտով գրված տվյալներ են տվել, որ այսօրվա դրությամբ կա 230 դիակ, 420-427 մասունք։ Մինչև վերջ պետք է գնանք, վերցնելու ենք ամբողջ ցուցակները, հատ առ հատ գնալու ենք դիահերձարանները:․․․Շուտ էի ասում՝ իրական թվերից խուսափելու համար մարմինները պահել էին, հիմա կամաց-կամաց տալիս են դիահերձարաններին»,-ֆեյսբուքյան ուղիղի եթերում ասել էր 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ մի քանի օր առաջ իրենց այլ տվյալներ են տվել, այսօր լրիվ ուրիշ տվյալներ: ՀՀ առողջապահության նախարարությունը նույն օրը պարզաբանում էր տարածել՝ ընդգծելով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը, նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան։
Դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանն այսօր, ահա, դիակներ թաքցնելու մասին լուրերը աբսուրդի ժանրից որակեց, ասաց՝ կարող է այդ մասին ասել բաց ճակատով, ու, որ իրենց նպատակն է աշխատանքի արդյունքում ավելի շատ դիեր բացահայտել ու հանձնել ծնողներին։
Նա նշեց, որ բազմաթիվ դեպքեր ունեն, որ ծնողի հետ համընկնում եղել է, բայց մասունքը չեն տանում․ «Եղել են բազմաթիվ դեպքեր, որ այլ երկիր են տարել փորձաքննության, մեր տված պատասխաններից որևէշեղմանչի ենթարկվել, բայց էլի հրաժարավում են դիակը մեզ մոտից տանել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան