«Դիերը, մասունքները, երբ դրանք արդեն քայքայված են, սառնարաններում պահելը էական նշանակություն չեն կարող ունենալ, ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է»․ դատաբժշկական փորձագետ - RadioVan.fm

Онлайн

«Դիերը, մասունքները, երբ դրանք արդեն քայքայված են, սառնարաններում պահելը էական նշանակություն չեն կարող ունենալ, ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է»․ դատաբժշկական փորձագետ

2021-06-04 19:00 , Общество, 1121

«Դիերը, մասունքները, երբ դրանք արդեն քայքայված են, սառնարաններում պահելը էական նշանակություն չեն կարող ունենալ, ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է»․ դատաբժշկական փորձագետ

«Սառնարանային պայմանները կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում, երբ դրանք քայքայված են այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի գործընթաց տեղի չի ունենում»,-այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը՝ նշելով, որ սառնարաններում պահելն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է, որ հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։

Դատաբժշկական փորձագետի խոսքով՝ իրենք պահպանում ենք մեր հերոսների դիերը, մասունքները, որոնցում չկան հյուսվածքներ, կմախքացած վիճակում են, մասունքներ են՝ առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր։

Նշենք՝ հրավիրված մամլո ասուլիսում Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը հայտնել էր, որ իրենք «գործ են ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակների հետ, հուղարկավորված ու արտաշիրիմված դիակների հետ ու, որ թարմ դիակներ ունեցել են միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը»։

«Ոսկորներ ենք պահում, առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր ու այդ պարագայում սառնարանային պայմաններն այնքան էլ էական չեն, պետք է որոշակի տարածություն՝ դիերն արտաքին այլ գործոնների ազդեցությանը չենթարկվելու համար»,-ասաց Սերգեյ Աբգարյանը՝ հայտնելով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 անձի մասունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մասնագետներն ընդգծում են՝ դիակների նորմալ պահպանման ջերմաստիճանը 2-6 աստիճան է:

Այդ առնչությամբ, հիշեցնենք, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպը հաշվի առնելով, ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть