Այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ), գրում են, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն են եղել։
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին գործընթացների վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: