Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների մարմիններ չկան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների մարմիններ չկան

2021-06-03 18:10 , Политика, 1188

Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների մարմիններ չկան

«Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան»,- հակադարձելով երեկ երեկոյան Հ1-ի եթերում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը՝ այսօր տարածած համատեղ հայտարարությունում ընդգծում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չէր բացառել, որ դիահերձարաններում ոչ պատշաճ պայմաններում պահվող դիակների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների մարմիններ։

«Հունիսի 2-ին հայկական մամուլում հայտնվել էին կեղծ պնդումներ այն մասին, որ Հայաստանի դիահերձարաններում որոշ մարմիններ կարող են պատկանել ադրբեջանցի զինծառայողներին: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության ենթակայության դիահերձարանների անհայտ մարմինների թվում չկան այնպիսինները, որոնք պատկանում են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին։ Այսպես՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նշանակված դատագենետիկական փորձաքննության (ԴՆԹ թեստ) արդյունքների համաձայն, պարզվել է, որ դիակները պատկանել են հայ զինվորականների»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության տարածած համատեղ հայտարարությունում, որում ընդգծվում է, թե՝ այս պահին որոնողական խմբերը շարունակում են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մարմինների հայտնաբերման և հարազատներին հանձնելուն ուղղված աշխատանքները։

Лента

Рекомендуем посмотреть