Ադրբեջանցիների՝ Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների դեպքով հարուցված քրգործը ընդունվել է վարույթ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիների՝ Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների դեպքով հարուցված քրգործը ընդունվել է վարույթ

2021-06-03 17:52 , Общество, 1208

Ադրբեջանցիների՝ Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների դեպքով հարուցված քրգործը ընդունվել է վարույթ

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ քննչականի՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի կողմից օկուպացված և այդ երկրի զինված ուժերի (ԶՈւ) վերահսկողության տակ գտնվող բլուրիցազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով կրոկոցներ են արձակվել Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքի 1944թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը։

Կատարվում է նախաքննություն։

Հիեշեցնենք՝ մայիսի 17-ին էլ Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ էին վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ: Այդ փաստի առիթով ևս հարուցվել է քրեական գործ։

Անդրադառնալով Արցախի բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դեռ ապրիլին տարածած հայտարարությամբ խստորեն դատապարտել է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողություններ՝ ընդգծելով, որ դրանք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։ Միաժամանակ ընդգծվել է, որ արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

Лента

Рекомендуем посмотреть