Առանց Ռուսաստանի և ռուսական բանակի համատեղ ջանքերի՝ Արցախում մնալը անհնար է․ Արցախի նախագահը՝ թաղավարդցիներին - RadioVan.fm

Онлайн

Առանց Ռուսաստանի և ռուսական բանակի համատեղ ջանքերի՝ Արցախում մնալը անհնար է․ Արցախի նախագահը՝ թաղավարդցիներին

2021-06-03 16:43 , Политика, 1091

Առանց Ռուսաստանի և ռուսական բանակի համատեղ ջանքերի՝ Արցախում մնալը անհնար է․ Արցախի նախագահը՝ թաղավարդցիներին

«Թաղավարդը մեր երկրի պատկերն է, ինչպես կորցրել ենք մեր երկրի մի մասը, այնպես էլ կորցրել ենք Թաղավարդի մի մասը։ Կենաց մահու կռիվ ենք տվել․ ավելի քան 20 օր ամեն օր հարձակում, ամեն օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան և ճանապարհ հարթել Ֆիզուլի-Կարմիր Շուկա-Շուշի հատվածի համար։ Մեզ հաջողվել էնրանց պլանի մի մասը ձախողել և այսօր ունենալ հնարավորություն գոնե հայրենիքի այս մասում կառուցելու մեր երկրիրը։ Մեր երկրի ապագան առանց Ռուսաստանի, առանց ռուսական բանակի համատեղ ջանքերի, անհնար է տարածաշրջանում ապահովել խաղախություն կամ մնալ Արցախում»,-այդ մասին Մարտունու շրջան կատարած այցի ընթացքում Թաղավարդի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ասկերանում էլ, բնակիչների հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակելու են պայքարը անկախության համար։

«Երբևէ չենք համակերպվելու Ադրբեջանի կազմում լինելուն, դա բացառվում է, անկախության օրակարգը մնալու է, դա երկար գործընթաց է, ու մենք դրան հասնելու ենք»,-ասել է Արայիկ Հարությունյանը։

Նրա հրապարակած տեսանյութը՝ ստորև․

Հավելենք՝ տեսանյութին կից գրառմամբ Արցախի նախագահը տեղեկացրել է, որ անցած օրերին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Տեղերում բնակիչների հետ քննարկել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Հանձնարարականիս համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները:

Շրջայցիս ընթացքում հետևել եմ նաև մեր երկրի տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть