Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով հունիսի 2-ից գտնվում է Սյունիքի մարզում:
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:
Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»,-ասված է դեպսպանության ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ։