Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով հարուցվել է քրգործ

2021-06-02 20:34 , Право, 960

Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԱՆ ԴԲԳԳ) Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից:

«Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,- մանրամասնել է Աբրահամյանը:

Հիշեցնենք` առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը երեկ ներողություն է խնդրել դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Лента

Рекомендуем посмотреть