Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ով 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր, նշանակվել է Արցախի պետական նախարար, Գրիգորի Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն երեկ ազատվել է այդ պաշտոնից։
Արցախի նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր պետական նախարարին՝ նշելով, որ Բեգլարյանը համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը: