Բագրատաշենի մաքսակետում սահմանի բացման առաջին օրը՝ հունիսի 1-ին, սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի․ ՊԵԿ - RadioVan.fm

Онлайн

Բագրատաշենի մաքսակետում սահմանի բացման առաջին օրը՝ հունիսի 1-ին, սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի․ ՊԵԿ

2021-06-02 16:49 , Общество, 1045

Բագրատաշենի մաքսակետում սահմանի բացման առաջին օրը՝ հունիսի 1-ին, սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի․ ՊԵԿ

Վրաստանի ցամաքային սահմանի՝ օտարերկրյա քաղաքացիների համար բացմամբ պայմանավորված՝Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է։

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-իցսկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները` մատուցելով որակյալ և արագ սպասարկում:

ՊԵԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով:

Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիրմուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը հունիսի 1-ից բացում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան մեկ տարի փակ պահած ցամաքային սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանատունն էլ հաղորդել էր, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետից բացի կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Տեղեկացվել էր նաև հարևան երկրում 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում գործող պարետային ժամի, բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջի ու կարգը խախտողների հանդեպ սահմանված տուգանքների չափի մասին։

Лента

Рекомендуем посмотреть