Բագրատաշեն-Սադախլոյից բացի կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, 23։00-04։00-ն էլ՝ պարետային ժամ է․Վրաստանում ՀՀ դեսպանություն - RadioVan.fm

Онлайн

Բագրատաշեն-Սադախլոյից բացի կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, 23։00-04։00-ն էլ՝ պարետային ժամ է․Վրաստանում ՀՀ դեսպանություն

2021-06-01 17:08 , Общество, 1307

Բագրատաշեն-Սադախլոյից բացի կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, 23։00-04։00-ն էլ՝ պարետային ժամ է․Վրաստանում ՀՀ դեսպանություն

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետից բացի կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։

Անցակետերը բաց են ամեն օր` ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։

Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որն այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

«Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)»,-նշել էին դեսպանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանն այսօրվանից՝ հունիսի 1-ից, բացում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան մեկ տարի փակ պահած ցամաքային սահմանը։

Հարևան երկրի սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով, այն է՝ պատվաստանյութի 2 չափաբաժինը ստացած, և կամ՝ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:

Лента

Рекомендуем посмотреть