Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:
Ֆեյսբուքյան գրառմամբ Արման Թաթոյանը հայտնում է նաև, որ ինքն ու իր աշխատակազմը կապի մեջ են բոլոր 6 զինծառայողների ընտանիքների հետ:
Նշվում է, որ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկվել են նաև մայիսի 27-ից առաջ գերեվարվածների իրավունքներին առնչվող հարցերը: