Ադրբեջանի խորհրդարանը Շուշիի մասին օրենք է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի խորհրդարանը Շուշիի մասին օրենք է ընդունել

2021-05-31 20:41 , Политика, 1066

Ադրբեջանի խորհրդարանը Շուշիի մասին օրենք է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, այսօր կայացած լիագումար նիստում քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշի քաղաքի մասին» օրենքի նախագիծը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է ստեղծել Շուշի քաղաքի պետական արգելոց և դրա հետ կապված հատուկ հիմնադրամ:

Ըստ փաստաթղթի՝ քաղաքում նախապատվությունը կտրվի էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներին:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվել են Ադրբեջանի վերահսկողությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։

Երբեմնի հայոց բերդաքաղաք Շուշիում 2021-ի մայիսի 5-ին անցկացվել է երաժշտական՝ «Խարիբուլբուլ» փառատոնը։

«Այսքան տարի կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում կրկին կկատարվի ադրբեջանական մուղամ»,-փառատոնի մեկնարկից առաջInstagram-ի իր էջում գրել էր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Лента

Рекомендуем посмотреть