«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը». Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը». Ալիև

2021-05-31 16:30 , Политика, 1168

«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը». Ալիև

«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայիլօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթությունում։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ինչպես գիտեք՝ պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ էր այս հարցին, սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ այժմ քննարկումներ են ընթանում եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ։

Նշենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ««միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»։

Лента

Рекомендуем посмотреть