Տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը, նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան․ ԱՆ-ն՝ Հերացի փողոցը փակելու առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

Տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը, նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան․ ԱՆ-ն՝ Հերացի փողոցը փակելու առնչությամբ

2021-05-31 15:53 , Общество, 1281

Տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը, նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան․ ԱՆ-ն՝  Հերացի փողոցը փակելու առնչությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ), «հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը», պարզաբանում է տարածել, որում ասված է․

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»։

Նշենք՝զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, թե պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:

«Այսօր մատիտով գրված տվյալներ են տվել, որ այսօրվա դրությամբ կա 230 դիակ, 420-427 մասունք։Մինչև վերջ պետք է գնանք, վերցնելու ենք ամբողջ ցուցակները, հատ առ հատ գնալու ենք դիահերձարանները:․․․Շուտ էի ասում՝ իրական թվերից խուսափելու համար մարմինները պահել էին, հիմա կամաց-կամաց տալիս են դիահերձարաններին»,-ֆեյսբուքյան ուղիղի եթերում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը՝ նշելո, որ մի քանի օր առաջ իրենց այլ տվյալներ են տվել, այսօր լրիվ ուրիշ տվյալներ:

Лента

Рекомендуем посмотреть