«Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար»․ Ֆրանսիայի դեսպանը՝ Հանրապետության օրվա շնորհավորանքով - RadioVan.fm

Онлайн

«Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար»․ Ֆրանսիայի դեսպանը՝ Հանրապետության օրվա շնորհավորանքով

2021-05-28 18:23 , Политика, 865

«Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար»․ Ֆրանսիայի դեսպանը՝ Հանրապետության օրվա շնորհավորանքով

Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ։

«Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։ Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։ Եւ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,-մասնավորապես գրել է դեսպանը։

Հիշեցնենք՝ այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 103-րդ տարին։

Երկարատև ընդմիջումից հետո՝ 1918 թ. մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը ոչնչացումից. Հայկական լեռնաշխարհում շուրջ 9 դար անց՝ վերականգնվեց հայոց պետականությունը: Հայկական հանրապետությունը հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը՝ հանրապետության խորհրդայնացմամբ: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: 1992 թվականից այսօրը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

Лента

Рекомендуем посмотреть