ՀՀ զինուժը Նախիջևանի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն՝ հրադադարի խախտման վերաբերյալ Բաքվի հաղորդման հերքմամբ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ զինուժը Նախիջևանի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն՝ հրադադարի խախտման վերաբերյալ Բաքվի հաղորդման հերքմամբ

2021-05-28 12:22 , Политика, 953

ՀՀ զինուժը Նախիջևանի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն՝ հրադադարի խախտման վերաբերյալ Բաքվի հաղորդման հերքմամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։

Այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, այսօր հայտնել էին, թե գիշերը հայկական կողմը խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ, վիրավորվել է մեկ զինծառայող: Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինուժը պատասխան կրակ է բացել:

«Իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի լիակատար վերահսկողության տակ։ Կոչ ենք անում հայկական կողմին գործել պատասխանատու, զերծ մնալ սադրանքներից և այլ քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի սրացմանը»,-հայտարարել է Բաքվի ռազմական գերատեսչությունը՝ Նախիջևանի հատվածում սահմանային լարվածության պատասխանատու համարելով Հայաստանին։

Лента

Рекомендуем посмотреть