Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: