Սահմանային խնդրի լուծման Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել. «Պատիվ ունեմ» - RadioVan.fm

Онлайн

Սահմանային խնդրի լուծման Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել. «Պատիվ ունեմ»

2021-05-27 23:04 , Политика, 1115

Սահմանային խնդրի լուծման Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել. «Պատիվ ունեմ»

«Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում»,-այդ մասին տարածած հայտարարությունում ընդգծել է «Պատիվ ունեմ» դաշինքը (ձևավորվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ մասնակցելու 2021 թվականի հունիս 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին)՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկին:

Նշենք՝ Փաշինյանի առաջարկի համաձայն՝ զինված ուժերի ստորաբաժանումները Սոթք-Խոզնավար տարածքից պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Փաշինյանը հայտարարել է, որ դա կարող է համարվել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և նաև՝ Ադրբեջանին: Վարչապետի պաշտոնակատարը, միաժամանակ, հույս է որ այս առաջարկը կընդունվի:

«Պատիվ ունեմ» դաշինքի տարածած հայտարարությունում, ահա, ասված է.

«Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում:

Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:

Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների:

Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների ներգրավման մասին կապիտուլյանտի առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:

Արժանապատիվ կեցվածքով միայն կարելի է հասնել խաղաղության, իսկ իշխանությունների վախկոտ ու անարժանապատիվ կեցվածքը մշտապես հանգեցնելու է թշնամու կողմից պարբերաբար նվաստացումների, որի պարագայում պատերազմն անխուսափելի չէ:

Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է»:

Лента

Рекомендуем посмотреть