ՀՀ ԱԺ նախագահը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԺ նախագահը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին

2021-05-27 17:50 , Политика, 925

ՀՀ ԱԺ նախագահը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ (ԱԺ) Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը,ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող:

«Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը: Ըստ այդմ, խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից»,-ասված է ԱԺ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть