Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել հայ զինծառայողներին ազատ արձակելու և տարածաշրջանում նորանոր անցանկալի զարգացումները կանխելու համար - RadioVan.fm

Онлайн

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել հայ զինծառայողներին ազատ արձակելու և տարածաշրջանում նորանոր անցանկալի զարգացումները կանխելու համար

2021-05-27 14:08 , Общество, 1149

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել հայ զինծառայողներին ազատ արձակելու և տարածաշրջանում նորանոր անցանկալի զարգացումները կանխելու համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈւ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին, նշված է, հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում»,-ասված է տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть