Արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք - RadioVan.fm

Онлайн

Արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

2021-05-26 21:54 , Политика, 1015

Արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) կարող էին ներկայացվել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։

ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։

Կուսակցությունների դաշինքներ

«Հայաստան» դաշինք

«Ազատ Հայրենիք» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Կուսակցություններ

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն»կուսակցություն

«Համահայկական ազգային պետականություն»(ՀԱՊ) կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Քրիստոնեա-Ժաղավրդավարական» կուսակցություն

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Վերելք» կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազատական» կուսակցություն

«Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ 18․00-ն:

Лента

Рекомендуем посмотреть