Փաշինյանը, Միրզոյանը, Մակունցը ՔՊ-ի նախընտրական ցուցակի եռյակում են - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը, Միրզոյանը, Մակունցը ՔՊ-ի նախընտրական ցուցակի եռյակում են

2021-05-26 16:28 , Политика, 1026

Փաշինյանը, Միրզոյանը, Մակունցը ՔՊ-ի նախընտրական ցուցակի եռյակում են

Այսօր լրանում է 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի գրանցման ժամկետը․ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) պետք է ներկայացնեն մինչև այսօր՝ ժամը 18:00-ն։

Կուսակցությունները, դաշինքներն այսօր արդեն հրապարակում են ընտրական ցուցակներում ներգրավված անձանց անունները։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 30 համարները․

1․ Նիկոլ Փաշինյան

2․ Արարատ Միրզոյան

3․ Լիլիթ Մակունց

4․ Սուրեն Պապիկյան

5․ Խաչատուր Սուքիասյան

6․ Լենա Նազարյան

7․ Ալեն Սիմոնյան

8․ Ռոմանոս Պետրոսյան

9․ Արփինե Դավոյան

10․ Արսեն Թորոսյան

11․ Արայիկ Հարությունյան

12․ Նազելի Բաղդասարյան

13․ Ռուբեն Ռուբինյան

14․ Գուրգեն Արսենյան

15․ Անահիտ Ավանեսյան

16․ Գուրգեն Մելքոնյան

17․ Հակոբ Արշակյան

18․ Հերիքնազ Տիգրանյան

19․ Հայկ Կոնջորյան

20․ Արմեն Փամբուխչյան

21․ Արուսյակ Ջուլհակյան

22․ Էդուարդ Աղաջանյան

23․ Անդրանիկ Քոչարյան

24․ Մարիա Կարապետյան

25․ Բաբկեն Թունյան

26․ Շիրակ Թորոսյան

27․ Ծովինար Վարդանյան

28․ Վահագն Հովակիմյան

29․ Գևորգ Պապոյան

30․ Հռիփսիմե Գրիգորյան

Հիշեցնենք՝ խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ, մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց:

Մայիսի 3-ին վարչապետի ընտրության առաջին, մայիսի 10-ին՝ երկրորդ նիստ էր, և, պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովը, վարչապետ չընտրեց․ երկու դեպքում էլ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, քանի որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Лента

Рекомендуем посмотреть