Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի․ ԱՆ

2021-05-26 12:28 , Общество, 1105

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի․ ԱՆ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի, իսկ հուլիսի 1-ից էլ պատվաստված քաղաքացիների համար դիմակ կրելը պարտադիր չի լինի փակ տարածքներում․ սանիտարական անվտանգության կանոններում նախատեսվող փոփոխությունների մասին է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ)։

Տեղեկացվում է, որ պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ:

Հիշեցվում է՝ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»:

««ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,-մանրամասնում է առողջապահական գերատեսչությունը:

Лента

Рекомендуем посмотреть