Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ

2021-05-25 17:13 , Общество, 1454

Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1989 թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989թ.-ին)»,- հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)` խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Միաժամանակ վստահեցվում է, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, կրակոցներ չկան:

Նշենք` պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր, ժամը 14։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել ու, որ միջադեպի հանգամանքները ճշտվում են:

Лента

Рекомендуем посмотреть