Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ մասնավորապես, հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։