Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ ցուցանիշներ է ներկայացրել։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։
Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։
Ձեր խոնարհ ծառա»,-նշել է Քերոբյանը, որի գրառումը օգտատերերի շրջանակում կասկածի տեղիք է տվել։
Օգտատերերից Մհեր Հակոբյանը մեկնաբանությունների բաժնում գրել է․
«Ինձ թվում է վերջին ամիսների եղանակի միջին աստիճանի հետ եք շփոթել...»։
«Ես գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտում եմ, բայց ոչ օժանդակություն եմ տեսնում, ոչ էլ ներդրումներ»,-իր հերթին գրել է Հովիկ Վերանյանը։
Մանուշ Եսայանն էլ նկատել է՝ «Աննախադեպ աճ չգիտեմ, բայց որ աննախադեպ անգրագետ եք դա անկասկած»։