Զինծառայողն իրեն ամրակցված ԱԿՄ-ից կրակոց է արձակել իր գլխի շրջանում․ քննչականը՝ զինվորի մահվան մասին - RadioVan.fm

Онлайн

Զինծառայողն իրեն ամրակցված ԱԿՄ-ից կրակոց է արձակել իր գլխի շրջանում․ քննչականը՝ զինվորի մահվան մասին

2021-05-25 13:09 , Право, 1611

Զինծառայողն իրեն ամրակցված ԱԿՄ-ից կրակոց է արձակել իր գլխի շրջանում․ քննչականը՝ զինվորի մահվան մասին

Ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ՝ 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Քննչական կոմիտեն (ՔԿ) այսօր, ահա, մանրամասնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայողը ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում ինքն է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց արձակել իր գլխի շրջանում։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть