Տավուշի մարզպետարանն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի հորդորում է շրջանցել թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը․ վստահեցվում է՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-ասված է հայտարարությունում: