Այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ կատարվում է քննություն: