«Սա կախարդանքի, Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է». նախարարը՝ «Արցախի բանալի»-ն ապամոնտաժելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Սա կախարդանքի, Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է». նախարարը՝ «Արցախի բանալի»-ն ապամոնտաժելու մասին

2021-05-24 17:47 , Новости из Психушки, 1416

«Սա կախարդանքի, Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է». նախարարը՝ «Արցախի բանալի»-ն  ապամոնտաժելու մասին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԱՀ ԿԳՄՍ) նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարություն է տարածել, որումասված է.

««Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին: Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»:

Ի դեպ, նախարար Լուսինե Ղարախանյանի գրառումից հետո ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հուշարձանը ապամոնտաժվել է։

«Այսպես են լուծում նմանատիպ հարցերը՝ կարճ ու կոնկրետ»,-գրել է նա։

Лента

Рекомендуем посмотреть