Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:
Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են, ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 20 օր դադարից հետո այսօր վերսկսվել են պատերազմում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները:
Այսպիսով՝ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1557: