Այվազյանը դեսպանների հետ հանդիպանն ընդգծել է ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը - RadioVan.fm

Онлайн

Այվազյանը դեսպանների հետ հանդիպանն ընդգծել է ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը

2021-05-24 19:26 , Политика, 957

Այվազյանը դեսպանների հետ հանդիպանն ընդգծել է ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար»,-մանրամասնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ հավելելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть